Էրդողանն առաջիկայում կայցելի Ադրբեջան
Քաղաքականություն
01.10.2021 | 16:45Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ պատրաստվում է առաջիկա շաբաթներին այցելել Ադրբեջան։ Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթի ժամանակ։
Էրդողանը կրկին խոսել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասին։
«Մենք կիսել ենք մեր ադրբեջանցի եղբայրների ուրախությունը։ Առաջիկա շաբաթներին կտեսնվենք նրանց հետ»,- հայտարարել է նա։
Թուրքիայի նախագահը, ըստ ամենայնի, մասնակցելու է Արցախի գրավյալ Վարանդայում օդանավակայանի բացմանը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր նրա խոսնակ Իբրահիմ Քալընը։
Էմմա Չոբանյան