ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին `քննարկելու Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի և այլ խնդիրներին առնչվող հարցեր: Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Նրանք նաև կքննարկեն այն «զգալի տարբերությունները», որոնք կան Վաշինգտոնի և Անկարայի միջև: …

