Համայնքների խոշորացումից հետո տեղի են ունենալու համամասնական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
Բոլորը

Երեկ Կառավարությունը գրավոր ընթացակարգով որոշում է ընդունվել՝ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ: Այս մասին մինչ Կառավարության օրակարգին անցնելը տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ որոշում ընդունելը պայմանավորված էր ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանy մանրամասնեց. «Դեկտեմբերի 5-ին նշանակված են ընտրություններ, և 60-օրյա ժամկետը պետք էր պահպանել: Այսպիսով, ընտրությունների անցկացման 3 օր ունենք՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5, որի արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնք, ներառյալ՝ Երևանը, Գյումրին և 5 համայնքներ, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված և միավորման որևէ գործընթացի մեջ չեն ընդգրկվել:

Առաջին որոշմամբ՝ դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ընտրություն է լինելու, 441 համայնք միավորվելու է 38 համայնքային փնջերում:

Երեկ կայացված երկրորդ որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում նույնպես կանցկացվի ընտրություն, բայց քանի որ ընտրողների թիվն այս համայնքներում 4000-ից քիչ է, այս երկու համայնքներում կիրականացվի մեծամասնական ընտրակարգով ընտրություն, երկուսն էլ ազգային փոքրամասնություններով բնակեցված, բայց խոշորացվող համայնքներ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսպիսով ամփոփվելու է խոշորացման այս փուլը:

«Բայց ընտրություններով ոչ թե խոշորացումն է կայացվում, այլ պարզապես խոշորացումից հետո ընտրությունները տեղի են ունենում նոր կարգով: Համայնքների մեծամասնությունում տեղի են ունենալու համամասնական ընտրություններ, ինչը նշանակում է, որ ընտրողները քվեարկություն են կատարելու քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակների միջև, որտեղ առաջին համարը, ենթադրվում է, որ քաղաքապետի թեկնածուն է, բայց ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է և՛ ընտրվել քաղաքապետն ընտրողների քվեարկության արդյունքում, և՛ կարող է նաև ավագանիում տեղի ունենալ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ՏԻՄ համակարգում առկա մի շարք խնդիրներ վերանում են, երբ համայնքներում տեղի են ունենում գիտակցված ընտրություններ:

«Մեր քաղաքական իշխանության պարտավորությունն է լիարժեք ապահովել ընտրողների ազատ կամարտահայտությունը»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: