«Հանրապետություն» կուսակցությունն այսօր քարոզարշավ է անցկացրել Շիրակի մարզում։ Արամ Սարգսյանը համակիրների հետ քայլերթով անցել է Գյումրիի պատմական փողոցներով։ Մինչ քարոզարշավի մեկնարկը՝ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները Գյումրիի իրենց գրասենյակում փակ հանդիպում են ունեցել պատերազմից հետո Խծաբերդի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատների հետ։ Իսկ լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված ՌԴ-ի հետ աշխատելն …

