Իրանի ու ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրոպական միության միջև բանակցությունների վերսկսումից հետո, որին հաջորդեցին Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քանիի և ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի բանակցությունները Թեհրանում, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել և մտքեր փոխանակել այդ հարցի շուրջ, գրում է Mehr գործակալությունը:

Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ Մորայի հետ բանակցությունները դրական են եղել, և երկու կողմերն էլ իրենց գոհունակությունն ու պատրաստակամությունն են հայտնել շարունակելու բանակցությունները:

Ամիր-Աբդոլլահիանը նաև հայտնել է իր ռուս գործընկերոջը, որ բանակցությունների ավարտին երկու կողմերը պայմանավորվել են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Բրյուսելում շարունակել խորհրդակցությունները Բաղերիի և Մորայի միջև:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես ողջունել է Իրանի ու ԵՄ-ի միջև բանակցությունների վերսկսումը: Նա ընդգծել է, որ անցյալ շաբաթ Մոսկվայում Ամիր-Աբդոլլահիանի հետ հանդիպումից ու մանրակրկիտ քննարկումներից հետո հանձնարարել էր Ռուսաստանի ԱԳՆ իր գործընկերներին սերտ խորհրդակցություններ անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետության իրենց գործընկերների հետ `միջուկային գործարքին վերաբերող հարցերին հետևելու համար:
Այս հեռախոսազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Իրանի տրամաբանական դիրքորոշումը `բոլոր կողմերին իրենց պարտավորություններին վերադարձնելու վերաբերյալ:

Տաթև Ֆռանգյան