Վարչապետ Փաշինյանը մասնակցում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է այսօր՝ հոկտեմբերի 15-ին տեղի ունեցող ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին:

Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ քաղաքական կամքի պարագայում հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով կայունության ու խաղաղության: Փաշինյանը նկատեց, որ շնորհիվ ՌԴ-ի ջանքերի, 2020 նոյեմբերի 9-ին հնարավոր եղավ հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում: Համաձայն եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ում տեղակայվեցին  ռուս խաղաղապահներ՝ ապահովելով անվտանգությունը:

«ՌԴ-ն և անձամբ Վլադիմիր Պուտինը էական դերակատարում ունեցան 44-օրյա պատերազմի դադարեցման գործում: Նրանք այսօր էլ էական դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում այդ ջանքերի համար»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր տարածաշրջանը վերափոխումների շեմին է կանգնած ու քաղաքական կամքի պարագայում կարող է փոխվել այսօր եղած պատկերը՝ բերելով խաղաղություն ու կայունություն:

«Մենք պատրաստ ենք այդ փոփոխություններին: Ավելին, դա համընկնում է մեր կառավարության տեսլականին: Կառավարության նպատակներից է խաղաղության դարաշարջանի բացումը: Կան գործոններ, որոնք հարցականի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու գործընթացը: Չնայած քաղաքական բոլոր ջանքերին՝ մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական սահմանին: Այդ կապակցությամբ ես առաջարկում եմ ուժեղացնել եռակողմ մեխանիզմները միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման համար: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում խաղաղություն ու կայունություն մեր երկրում, և այդ պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Մենք վճռական ենք տրամադրված և կանենք մեզնից կախված ամեն ինչ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար: Մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես հասնենք այդ նպատակին՝ երկխոսություն և թշնամանքի մթնոլորտի աստիճանաբար հաղթահարում, որը, ցավոք մեր տարածաշրջանում գոյություն ունի, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում. դա այն միակ ճանապարհն է, որը կբերի այդ նպատակին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այդ համատեքստում, ՀՀ վարչապետը կարևոր համարեց այն բոլոր պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

Նա տեղեկացրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, աշխատանք է տարվում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց հասնել կոնկրետ արդյունքների մոտ ապագայում: Դա նշանակում է, որ Հայաստանը կունենա ավտոմոբիլային և երկաթգծային կապ Ռուսաստանի, երկաթգծային կապ Իրանի հետ, իսկ Ադրբեջանը կունենա երկաթգծային կապ Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հակադարձելով մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած մեղադրանքներին, թե Հայաստանն ու Իրանը թմրանյութերի համատեղ ապօրինի շրջանառություն են իրականացնում, ընդգծեց. «Հայաստանն ու Իրանը համատեղ պայքարում են թմրանյութերի միջազգային թրաֆիքինգի դեմ»:

«Մենք շատ սերտորեն աշխատում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և արդյունավետորեն պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Մենք կարող ենք նաև թվեր ներկայացնել թմրանյութերի փոխադրման փորձերի կանխման ու առգրավված թմրանյութերի ծավալների մասին, որոնք պատերազմից հետո 3-4 անգամ ավելացել են»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի ու Իրանի իրավապահները արդյունավետ պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում: