Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների վերաբերյալ 2020 թ․-ի ընթացքում և 2021-ի առաջին կեսին ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացրած 17 գրություններից միայն 8-ին են ՊՆ-ից ըստ էության պատասխան տվել։ ՀՔԱՎ-ի և զորակոչիկների անունից ներկայացրած գրությունների 41%-ի դեպքում պատասխանները չեն անդրադառնում գրությամբ բարձրաձայնված խնդիրների լուծմանը․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։ Այս պատկերն է ցույց տալիս Զորակոչիկների և վաղաժամ զորացրված …

