Տագնապալի վիճակագրություն․ նոր շտամ Մեծ Բրիտանիայում և գերբեռնված հիվանդանոցներ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մեծ Բրիտանիայում COVID-19-ով վարակման դեպքերն աճում են՝ վերջին շաբաթվա ընթացքում աճելով 16%-ով: Փորձագետները նշում են, որ դա կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսի նոր շտամի տարածմամբ: AY.4.2 շտամը հայտնաբերվել է դեռևս հուլիսին, և հիմա այն կազմում է բոլոր նոր վարակների մոտ 6%-ը:

Մեկ օրում մահացել է 223 հիվանդ․ սա առավելագույն ցուցանիշն է այս տարվա մարտից ի վեր: Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեռ չեն ծրագրում սանիտարական նոր սահմանափակումներ մտցնել, հայտնում է Euronews-ը։

Վարակման դեպքերի թիվն աճում է նաև ՌԴ բոլոր մարզերում։ Մոսկվայում վիրուսով վարակման դեպքերը, օգոստոսի համեմատ, աճել են 4 անգամ, ծանր ընթացքով վարակակիրների թիվը կրկնակի մեծացել է։

«Հիվանդների մեծ մասը, որոնք վերակենդանացման բաժանմունքներում են հայտնվում ծանր վիճակում, պատվաստված չեն։ Երբեմն հուսահատության զգացում է առաջանում, քանի որ շատ հեշտ կլիներ կանխել հիվանդության ծանր ընթացքը, եթե անձը պատվաստված լիներ»,- ասել է Մոսկվայից վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Գիորգի Արբոլիշվիլին:

Իտալիայում ամեն օր ցույցեր են անցկացվում կորոնավիրուսային վկայականների ներդրման դեմ: Տրիեստի նավահանգստում ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել երկրի բոլոր ծայրերից հավաքված ցուցարարներին ցրելու համար: Ակցիայի մասնակիցները չորս օրով արգելափակել էին նավահանգստի դարպասները։

Իռլանդիայում, երկար ժամանակ կիրառված սահմանափակումներից հետո, բացվում են գիշերային ակումբները, սակայն երկրի իշխանությունները վերանայել են շատ սանիտարական նորմերի չեղարկումը՝ հոսպիտալացվածների թվի ավելացման և հիվանդանոցների գերբեռնվածության պատճառով։

Տաթև Ֆռանգյան