Աֆղանստանի Փանջշիր նահանգը գրեթե ամբողջությամբ անցել է «Թալիբան»-ի վերահսկողության տակ։ Այդ մասին այսօր՝ կիրակի օրը, ՏԱՍՍ-ին ասել է շարժման քաթարյան գրասենյակի ներկայացուցիչ Մուհամմադ Սոխաիլ Շահինը։ «Փանջշիրի գրեթե բոլոր հատվածները գտնվում են մեր հսկողության տակ»,-ասել է նա։ Միաժամանակ, հակաթալիբային շարժման ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին ասել է, որ թալիբները դուրս են շպրտվել Փանջշիրից, նրանցից շատերն էլ՝ գերի ընկել։ …

