Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, այսօր ընդունել է Տիգրան Արզաքանցյանին: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Արզաքանցյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար: Ցավում եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում անձամբ Ձեր թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչվեց: Հույս ունեմ՝ վստահ եք, որ դա Հայաստանի օրենսդրության …

