Երևանում կտեղադրվի Ալբերտ Ազարյանի արձանը. ավագանին ընդունեց որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
Բոլորը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999
թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝ այսօրվա Երևանի ավագանու նիստի ժամանակ որոշում ընդունվեց Երևանում՝ Մոսկովյան 3 փողոցում կանգնեցնել օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի արձանը։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Երևան քաղաքի Մոսկովյան 3 հասցեում, Երևանի քաղաքապետարանի
«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի
մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում տեղադրել 20-րդ դարի
լավագույն մարզիկ ճանաչված, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, ասիական
խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Վաղարշակի Ազարյանի արձանը:
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն`
օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես
անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

Նշենք, որ Ալբերտ Ազարյանը 1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։

1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային
մրցումների Չինաստան, Ֆրանսիա, իսկ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում
մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի
չեմպիոն օղակներից։

1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության
մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից:

1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն
օղակներից։

1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։

1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն
օղակներից։

1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո
հանդես է եկել Կուբայում։

1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր
օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից
և դարձել բացարձակ չեմպիոն։

Այսպիսով՝ մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45
ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ
արժանացել է չեմպիոնի կոչման, որից 9-ը՝ օղակների համարով:

1964-2000թթ. եղել է օլիմպիական խաղերի պատվավոր հյուր: Նրան շնորհվել է
ԽՍՀՄ վաստակավոր վարպետի, միջազգային վարպետի, միջազգային կարգի
մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչումները:

2000թ. ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ:

Հանդիսանում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ։