ՌԴ Սարատովի մարզում շուրջ 400 բանտարկյալ հայտարարել է խոշտանգումների և կտտանքների մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՌԴ Սարատովի մարզի թիվ 3 ուղղիչ գաղութի և տուբերկուլյոզով հիվանդների համար նախատեսված բանտային հիվանդանոցի ավելի քան 400 բանտարկյալներ խոշտանգումների մասին են հաղորդել։ Այս մասին հայտնել է փաստաբան Սնեժանա Մունտյանը։

Ըստ փաստաբանի՝ խոսքն անմիջապես գաղութում խոշտանգումների, ծեծի և փողի շորթման մասին է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նույն օրը մարդու իրավունքների պաշտպանության Gulagu.net նախագծի ղեկավար Վլադիմիր Օսեչկինը «Эхо Москвы» ռադիոկայանին պատմել է, որ միայն Սարատովի մարզի դաշնային քրեակատարողական ծառայության ավելի քան 500 բանտարկյալներ փորձում են բողոք ներկայացնել «խոշտանգումների, կտտանքների և մի շարք դեպքերում բռնաբարությունների մասին, որոնք նրանց նկատմամբ իրականացվել են Սարատովի մարզային տուբերկուլյոզի հիվանդանոցում»:

Ըստ Օսեչկինի՝ «տանջանքների կոնվեյեր է» եղել։ Նա նշել է, որ առաջիկա ամիսներին կհրապարակվեն այլ հաստատություններում ևս խոշտանգումների վերաբերյալ նյութեր։

Հոկտեմբերի սկզբին Gulagu.net նախագիծը սկսեց հրապարակել բանտային հիվանդանոցից նախկին բանտարկյալ, ծրագրավորող Սերգեյ Սավելևից ստացված խոշտանգումների տեսագրությունները: Պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո նրան հաջողվել է ուղղիչ հիմնարկից հանել բանտարկյալների խոշտանգումների տեսաարխիվը։ Հրապարակումից հետո Սավելևը մեկնել է Ֆրանսիա, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել։ Ռուսաստանում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Այս հրապարակումները լայն արձագանք ստացան․ դաշնային քրեակատարողական ծառայությունն արդեն աշխատանքից ազատել է բանտային հիվանդանոցի պետին, նրա տեղակալին, ինչպես նաև մի շարք աշխատակիցների, Սարատովի դաշնային քրեակատարողական ծառայության ղեկավարն էլ հրաժարական է տվել։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն իր հերթին հրապարակումից հետո ընդհանուր առմամբ 7 քրեական գործ է հարուցել։

Տաթև Ֆռանգյան