Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ Արցախի գրավյալ Սանասար (Կուբաթլու) այցելության ժամանակ մասնակցել է Պետական սահմանապահ ծառայության նոր զորամասային համալիրի բացմանը, ծանոթացել սպառազինությանը։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը տեղեկացրել է զորամասային համալիրում ստեղծված պայմանների մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ զորամասը սպառազինված է «HAROP», «Quzğun» և «Qırğı» հարվածային անօդաչու թռչող սարքերով։ …

