Տեսանյութի ու իրականության միջև հակասություն կա․ փոխոստիկանապետը՝ հայտնի տեսանյութի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Երեխաների աչքի առաջ բռնի ուժով տղամարդուն բերման ենթարկելու տեսանյութում ցուցադրվածն իրականությանն այնքան էլ չի համապատասխանում»,- այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի, թե ինչպե՞ս կբացատրի ոստիկանների գործողությունները։

«Ոստիկանության գործողությունները, այդ թվում բերման ենթարկելը, իրենց մեջ ներառում են որոշակի հարկադրանքի քայլեր ևս։ Տեսանյութի (որտեղ երևում են երեխաները) և իրականության միջև էական հակասություններ կան»,- ասաց Ֆիդանյանը։

Նա նշեց, թե խոսում են միայն ոստիկանների գործողությունների մասին, և ինչո՞ւ որևէ մեկը չի հարցնում` քաղաքացին ինչո՞ւ չի ենթարկվում ոստիկանների պահանջին։ Ֆիդանյանը վստահեցրեց` որևէ մեկին ոստիկանությունը բերման չի ենթարկում, եթե տվյալ անձը կամավոր է ներկայանում կամ էլ չի դիմադրում։

Ֆիդանյանը հավելեց, որ ոստիկանների գործողությունների առնչությամբ ծառայողական քննություն էր սկսվել, որն այժմ ընդհատվել է, քանի որ քրեական գործ է հարուցվել տղամարդու հետ կապված դեպքի առնչությամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ից սոցցանցերի հայկական տիրույթում օգտատերերերը մի տեսանյութ են տարածում, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները Երևանի Կուրղինյան 3/15 հասցեում 3 մանկահասակ երեխաների ներկայությամբ քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանին` երեխաների հորը, բռնի ուժով բերման ենթարկում։

Մանրամասները՝ տեսանյութում: