Ինչ է կատարվում ԱԺ դահլիճում ԱԱԾ-ականներին հրավիրելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

ԱԱԾ աշխատակիցներին ԱԺ դահլիճ հրավիրելուց հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց :

Նշենք, որ քիչ առաջ ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հայտարարեց. «Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախը ուրացողը դավաճան է. Արցախի ուրացումը դավաճանություն է»: Պատգամավորը հավելեց, որ քիչ առաջ ելույթ ունեցողը լրատվամիջոցների առաջ ուրացել է Արցախը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց՝ նշելով. «Այստեղ կան էթիկայի կանոններ, չխախտե՛ք: Դուք ինչ-որ մեկին քիչ առաջ մեղադրում էիք Արցախը ուրանալու մեջ, անո՛ւն տվեք, պարո՛ն Մանուկյան»:

«Ես հիմա բառացի կբերեմ Վիգեն Խաչատրյանի խոսքը, դրանից հետո պարզ կդառնա՝ով է»,- նշեց Մանուկյանը: «Այսինքն՝ Դուք Վիգեն Խաչատրյանին դավաճա՞ն եք համարում»,- նշեց Ռուբինյանը և հրահանգեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը:

Ռուբինյանը հորդորեց, որ Մանուկյանը զբաղեցնի իր տեղը, ընդդիմադիր պատգամավորը հրաժարվեց և շարունակեց խոսել:

ԱԺ փոխնախագահը դահլիճ հրավիրեց Ազգային անվտանգության աշխատակիցներին՝ ԱԺ ամբիոնի մոտից հեռացնելու Մանուկյանին:

ԱԺ դահլիճում իրարանցում սկսվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: