ՀՀ կենտրոնական բանկում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ։ Կենտրոնացված ռեեստրը կներառի վերջին 5 տարիներին բացված, փակված բանկային հաշիվների ու տրամադրված բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկություններ: Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ այս տվյալները …

