Տոկիոյում գնացքի ուղևորների վրա զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 17-ի

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Տոկիոյի գնացքում դանակով զինված հարձակման հետևանքով 17 մարդ վիրավորվել է։ Հաղորդվում է, որ տուժածներից մեկը՝ տարեց մի տղամարդ, լուրջ վնասվածքներ է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ոստիկանությունը հարձակվողին ձերբակալել է հանցագործության վայրում։ Հաղորդվում է, որ նա 24 տարեկան է։ Երիտասարդին սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ Չարագործի դրդապատճառների մասին չի հաղորդվել։

Հոկտեմբերի 31-ի երեկոյան Տոկիոն, ինչպես աշխարհի շատ այլ քաղաքներ, նշում էր Հելոուինը։ Քանի որ գնացքում շատ կոստյումավոր ուղևորներ են եղել, սկզբում ոչ բոլորն են հասկացել, որ դանակով վագոն մտած երիտասարդը կփորձի իրական հարձակում գործել։ Սակայն շուտով վագոնում խուճապ է սկսվել, մարդիկ շտապել են դեպի ելքը։

Չարագործը նաև փորձել է հրկիզել վագոնը՝ դյուրավառ նյութ լցնելով այնտեղ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության տասնյակ աշխատակիցներ ու մի քանի հրշեջ մեքենաներ։ Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Տաթև Ֆռանգյան