Ս․թ․ սեպտեմբերի 18-ին և 19-ին կայանալիք Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը միացել են Էրեբունի և Մեծամոր թանգարանների նախաձեռնությանը՝ հայ հանրությանը ներկայացնելու հայկական ժառանգության հարստությունը։ Էքսկուրսիաների, աննախադեպ ցուցահանդեսների, հնագիտական պեղումներին և խեցիներին նվիրված ներածական սեմինարների, կոնֆերանսների և գրքի շնորհադեսի միջոցով փորձ է արվում լայն հանրության շրջանում հետաքրքրություն առաջացնել Հայաստանի պատմական …

