Այսօրվանից դիմակ կրելը պարտադիր է նաև բաց տարածքներում․ չկրողները կտուգանվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե մինչև երեկ կարող էինք դրսում հանգիստ քայլել առանց դիմակի, ապա հիմա արդեն իրավիճակն այլ է․ այսօրվանից պարտադիր է դիմակ կրել ոչ միայն փակ, այլև հանրային բաց տարածքներում։ Առողջապահության նախարարությունն այս մասին դեռ մեկ շաբաթ առաջ էր հայտնել։ Նրանք, ովքեր կհրաժարվեն ենթարկվել այս պահանջին, կտուգանվեն 10 հազար դրամի չափով։

Նախարարի հրամանի համաձայն՝ դրսում դիմակ կարող են չդնել մինչև 5 տարեկան երեխաները, շնչառական քրոնիկ հիվանդություն ունեցողները, որոնք, սակայն, պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթուղթ։ Ֆիզիկական վարժություն կատարելիս կամ հեծանիվ վարելիս ևս պարտադիր չէ դիմակ կրել։

Դիմակ կրելու պարտադրանքից ազատվում են նաև այն հեռուստահաղորդավարները, որոնք տաղավարում միայնակ են աշխատում։ Խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը, նույնպես կարող են դիմակ չդնել։ Դիմակ կարող են չդնել նաև հոգեկան, վարքի, կոգնիտիվ խանգարումներ, դեմքի վնասվածք կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտություն ունեցող անձինք։ Ծխելու, խմելու և սնվելու ընթացքում էլ դիմակ կրելը պարտադիր չէ։

Նշենք, որ դիմակ չդնելու համար կարող են տուգանվել տաքսու և հասարակական տրանսպորտի վարորդները, ուղևորները, նաև երթուղին սպասարկող ընկերությունը․ ՔՏՀԱ տեսչական մարմինը պարբերաբար ստուգումներ է իրականացնում երթուղայիններում ու տաքսիներում։

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակն օր օրի վատթարանում է․ այսօր գրանցվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք և մահվան 51 դեպք։ ԱՆ-ից հայտնել են, որ վերջին օրերի ընթացքում դեպքերի աճն էլ ստիպել է խիստ միջոցներ կիրառել։

Արփի Հակոբյան