Բորիս Ջոնսոնը COP26-ի բացմանը համաշխարհային առաջնորդներին համեմատել է Ջեյմս Բոնդի հետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Գլազգոյում պարկապզուկների հնչյունների ներքո մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը (COP26): Այն բացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, գրում է BBC News-ը։

Նա համաշխարհային առաջնորդներին համեմատել է Ջեյմս Բոնդի հետ՝ ասելով, որ հերոսն իր ֆիլմերում սովորաբար պայքարում է ուժերի դեմ, որոնք փորձում են վերացնել երկիր մոլորակը։

«Ողբերգությունն այն է, որ սա ֆիլմ չէ, և երկիր մոլորակի վերջն իրական է»,- հայտարարել է նա։

Բորիս Ջոնսոնը նշել է, որ գլոբալ ջերմաստիճանի՝ երկու աստիճանով բարձրացումը կվտանգի աշխարհում սննդի մատակարարումները, երեք աստիճանով բարձրացումը կհանգեցնի ավելի շատ անտառային հրդեհների և ցիկլոնների, մինչդեռ չորս աստիճանով բարձրացման դեպքում «մենք կարող ենք հրաժեշտ տալ ամբողջական քաղաքների»:

«Որքան երկար չկարողանանք գործել, այնքան ավելի վատ և այնքան ավելի բարձր կլինի գինը, երբ, ի վերջո, աղետը մեզ ստիպի գործել։ Մարդկությունը վաղուց արդեն կրճատել է կլիմայի փոփոխության ժամացույցը, այդ ժամացույցով կեսգիշերին մեկ րոպե է մնացել, մենք պետք է գործենք հիմա»,- ասել է նա:

Հավելենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  ևս մեկնել է Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26):
Գլազգոյի համաժողովը համանախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան: Քննարկումներին մասնակցելու են պետությունների ղեկավարներ, կլիմայի փոփոխության փորձագետներ, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդներ: Համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր։

Տաթև Ֆռանգյան