«Եթե ես էս ամենն արած լինեի, ցմահ էլ չէ, պետք ա հրապարակում վառեին ինձ». կուրսանտի սպանության գործով ամբաստանյալ

Լուրեր

16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
Բոլորը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերն առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով այսօր ճառով հանդես եկավ ամբաստանյալ Մովսես Ազարյանը։

Ամբաստանյալը նախ իր ցավակցությունները հայտնեց տուժող Արկադի Բարսեղյանին, ապա հայտարարեց՝ Հայկազի մահվան հետ ինքը որևէ առնչություն չունի։ Ազարյանը մի քանի կետով փորձեց իր խոսքերի հավաստիացումը ներկայացնել։ Մասնավորապես, ամբաստանյալն անդրադարձավ գործով անցնող վկաների հարցաքննությանը։

«Ասում են, իբր, ծանր հոգեվիճակի մեջ են եղել ու բան չեն հիշում։ Մարդու աչքի առաջ մարդ սպանեն ու ինքը մոռանա՞։ Լավ, մեկը, երկուսը, երեքը, բոլորը չհիշե՞ն։ Ինձ ասում են՝ մարդ եմ սպանել, դավաճան եմ, ուրեմն՝ առաջին հերթին իրենք են դավաճան, որ 6 հոգով նայել են, թե ոնց եմ իրենց ընկերոջը սպանել։ Ինձ ծեծում էին, ասում էին՝ գրի, գնա տուն, բայց ես կարողացել եմ դիմանամ, չեմ գրել։ Հիմա էդ մարդիկ էլ (վկաները – խմբ.) չեն դիմացել, ի՞նչ անեն»,- իր ելույթում նշեց Ազարյանը։

Ամբաստանյալը դիմեց նաև տուժող կողմի ներկայացուցիչ Անի Թորոսյանին և դատախազ Հարությունյանին՝ հայտարարելով, թե «պետք չէ պաշտոնի բարձրացման և աշխատավարձի համար նման քայլի գնալ ու պաշտպանել «ապօրինի» մեղադրանքը»։

«Մի անգամ ինձ հարց տվե՞լ եք՝ արե՞լ եմ էդ սպանությունը։ Հայտարարում եմ՝ եթե ես էս ամենն արած լինեի, ցմահ էլ չէ, պետք ա տանեին, հրապարակում վառեին ինձ էլ, մյուսներին էլ։ Բա ասում են՝ սպանել եմ, հետո տարել կախել եմ, էլ դրանից էն կողմ ոչ մի բան չկա, որ ավելի ծանր պատիժ լինի»,- ասաց ամբաստանյալը, ապա դիմելով դատավոր Դավիթ Հարությունյանին՝ ավելացրեց․ «Ձեզնից արդարացի վճիռ եմ ուզում»։

Հիշեցնենք՝ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մարմինը հայտնաբերվել է հունվարի 29-ի առավոտյան՝ մարզահրապարակի պտտաձողից կախված վիճակում։ Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալները Հայկազ Բարսեղյանին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան կախել են մարզահրապարակի պտտաձողից:

Առաջադրված մեղադրանքը չորս ամբաստանյալներից ոչ մեկը չի ընդունում։ Ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննության ողջ ընթացքում նրանք պնդում են, որ որևէ կապ չունեն Հայկազ Բարսեղյանի սպանության հետ։

Ռոզա Վարդանյան