Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին սպառնացել է Հայաստանին․ թուրք-ադրբեջանական TurAz Şahini -2021 համատեղ զորավարժությունների շրջանակներում ճեպազրույցի ընթացքում Աքարն ասել է․ «Ցանկանում ենք, որ Հայաստանը պահպանի հրադադարի ռեժիմն ու սխալներ չգործի, որ հրադադարը լինի կայուն»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ կարևոր է՝ Հայաստանը ընդունի իրեն առաջարկվող խաղաղությունը։ «Սակայն կոնկրետ պատասխան, …

