Ապրիլի լույս 22-ի գիշերը Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց. դանակահարված տղամարդ էր տեղափոխվել բուժօգնության։ Վնասվածքը կրծքավանդակի ձախ կեսին էր։ 60-ամյա տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու։ Օպերատիվ խումբը բուժհաստատություն հասնելուց րոպեներ անց մեկնեց Էջմիածնի Օստրովսկու փողոց, որտեղ, ըստ տեղեկությունների, դանակահարվել էր տղամարդը։ Օստրովսկու փողոցում արնանման հետքեր կային։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի ոստիկանները պարզեցին՝ ինչ էր …