Մակրոնի այցից մինչև ուղարկվող պատվաստանյութի և գերիների վերադարձի հարց. դեսպանը մանրամասներ է հայտնել

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի նպատակն է երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում դարձնել էլ ավելի երկարաժամկետ, նա հուսով է, որ Մինսկի խումբը կօգնի ԼՂ խնդրի հարցում երկարաժամկետ կայունության հասնելու համար, Ֆրանսիան կարևորում է նաև հումանիտար միջոցների ձեռնարկումը և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը: «Արմենպրես»ն այս և այլ հարցերի մասին զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ:

-Տիկին Լույո, Դուք վերջերս եք ստանձնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը, նախ մեր երկրից ի՞նչ տպավորություններ եք հասցրել ստանալ և ի՞նչ անելիքներ եք տեսնում, որոնց ուղղությամբ առաջնային կերպով պետք է աշխատանքներ իրականացնեք Հայաստանում:

– Շնորհակալություն «Արմենպրես»-ին՝ հարցազրույց տալու հնարավորության համար: Իհարկե ինձ համար մեծ երջանկություն և մեծ պատիվ է այս նշանակումը Հայաստանում, որը ընդհանուր առմամբ Ֆրանսիայի մեծ բարեկամն է և մասնավորապես բարեկամը՝ տարածաշրջանում: Իմ այստեղ գալու հենց առաջին րոպեներից նկատել եմ երկկողմ հարաբերությունների այդ բարձր որակը այն ջերմ ընդունելիությունից, որին արժանացել եմ այստեղ: Եվ ես հանձնառու եմ հայ-ֆրանսիական հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար:

-Հայաստանն ու Ֆրանսիան համագործակցում են տարբեր ոլորտներում, հաջողված ծրագրերից որո՞նք կառանձնացնեք, երկկողմ համագործակցության ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում առաջիկայում: Դուք որպես դեսպան ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունը՝ երկու երկրների հարաբերությունները, համագործակցությունը տարբեր ոլորտներում էլ ավելի խորացնելու համար:

-Անցյալ տարի այն դժվար ժամանակաշրջանից հետո, որ Հայաստանն ապրեց, Ֆրանսիայի գործունեությունն այստեղ ավելի շատ հումանիտար բնույթ կրող ծրագրերով էր արտահայտվում: Եղավ 8 կարևոր ծրագիր, որը թույլ տվեց հրատապ աջակցություն ցուցաբերել մարտական գործողություններից ամենաշատ տուժած բնակչությանը: Ինչպես գիտեք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: Եվ ընդհանուր առմամբ Ֆրանսիան, ֆրանսիացիները մոբիլիզացվել էր Հայաստանին օգնելու համար:  Ծրագրեր են իրականացվել ինչպես տարբեր ասոցիացիաների, տարբեր կազմակերպությունների, ՏԻՄ-երի, այնպես էլ պետական մակարդակով: Հիմա իմ նպատակն է ավելի երկարաժամկետին գնալը, ՀՀ իշխանությունների հետ համագործակցության ավելի երկարաժամկետ ծրագրեր ներդնելը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցի ժամանակ նա նշեց, որ ՀՀ-ի համար հիմա առաջնահերթություն է տնտեսական զարգացումը, որպեսզի երկիրը կոնսոլիդացվի և հայ երիտասարդության համար ապագա ապահովվի: Դա նաև Ֆրանսիայի ցանկությունն է, և մեր երկու կառավարություններն աշխատում են միասին, որպեսզի տնտեսական ոլորտում ներդնեն համագործակցության հավակնոտ ծրագիր ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում: Ինչպես գիտեք՝ Հայաստանում ներկա են շատ կարևոր ֆրանսիական ընկերություններ, օրինակ՝ «Վեոլիա»-ն՝ ջրամատակարարման համակարգում, «Քարֆուրը»՝ սննդի ոլորտում, «Ամունդին»՝ կենսաթոշակային ֆոնդերի մասով և իհարկե «Պեռնո Ռիկարը»՝ «Արարատ» կոնյակով: Նպատակն է զարգացնել տնտեսական համագործակցությունը, ներդրումները, համագործակցության ծրագրեր ունենալ՝ կայուն զարգացման, կանաչ տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Օրինակ ջրի, թափոնների վերամշակումը ոլորտներ են, որտեղ Ֆրանսիան կարող է կիսվել իր փորձով: Մեկ այլ շատ կարևոր ոլորտ է առողջապահությունը: Այն էլ ավելի կարևոր է դառնում՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տեմպերի արագացում ենք նկատում: Եվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնառություն է վերցրել Հայաստանին պատվաստանյութեր տրամադրելու: Սակայն առողջապահության ոլորտում կան այլ ծրագրեր ևս, որոնց շուրջ ցանկանում ենք մեր համագործակցությունը խորացնել: Արդեն իսկ կա հիվանդանոցների միջև շատ ակտիվ համագործակցություն, խոսքը Ֆրանսիայի կողմից Փարիզի և Լիոնի հիվանդանոցների մասին է, որոնք համագործակցում են հայկական հիվանդանոցների հետ: Մենք ցանկանում ենք, որ այդ համագործակցությունն ավելի երկարաժամկետ դառնա: Եվ այդ առիթով կապի մեջ ենք Հայաստանի առողջապահության նախարարության հետ: Այդ համագործակցությունն արտահայտվելու է մասնավորապես կրթական ծրագրերով՝ առողջապահության սպեցիֆիկ ոլորտներում, որի հայտը ստացել ենք մեր հայ ընկերների կողից: Կցանկանայի նշել ևս երկու ոլորտ, որոնք  մեր երկկողմ համագործակցության շատ կարևոր ոլորտներ են: Կրթության ոլորտը, որը նաև ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտ է: Արդեն իսկ կան հաջողված ծրագրեր կրթության ոլորտում. Ֆրանսիական համալսարանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը և Ալիանս Ֆրանսեզը: Մենք ցանկանում ենք համագործակցության նոր ծրագրեր ունենալ հենց կրթության ոլորտում: Այս տարբեր ծրագրերով համագործակցելով մեր հայ գործընկերների հետ՝ ցանկանում ենք Հայաստանում նաև ֆրանսերենի տարածմանը նպաստել: Չպետք է մոռանանք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Իհարկե, շատ այլ ոլորտներ ևս կան, որոնցում մենք ցանկանում ենք և կարող ենք զարգացնել մեր համագործակցությունը: Սակայն հիմա կցանկանայի նշել ժառանգության ոլորտում համագործակցության մասին: Այս ոլորտում համագործակցությունը կարող է դրսևորվել երկու ձևով, մի կողմից՝ ժառանգության պահպանման մասնագետների կրթական ծրագրեր, թրեյնինգներ, երկրորդը՝ հայկական ժառանգության վերականգնում:  Ահա այն գլխավոր ոլորտները, որոնցում ես կցանկանայի հայ-ֆրանսիական համագործակցությունն էլ ավելի ուժեղացնել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։