Հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի 2024-ի հաշվետվությունը

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ընդլայնված երկօրյա նիստը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը կայացել է հիբրիդային ձևաչափով. հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Աննա Կարապետյանը կարևորել է գործողությունների ծրագրի իրականացման հարցում համակարգող խորհրդի դերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական մարմինների արդյունավետ երկխոսությունը։ Նախարարի տեղակալը անդրադարձել է իրավահավասարության ապահովման, խտրականությունից պաշտպանության, ատելության խոսքի դեմ պայքարի, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերին։

Նիստի ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարների, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները։Ըստ աղբյուրի՝ պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան կատարողականը և արդյունքները՝ կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, իրավահավասարության ապահովման, արդար դատաքննության, առողջության պահպանման, կրթության իրավունքի երաշխավորման և մի շարք այլ ուղղություններով։ Արդարադատության նախարարության կողմից անդրադարձ է կատարվել տարվա ընթացքում մշակված իրավական ակտերի նախագծերին և դրանց կարգավիճակին, իրականացված իրազեկման և կարողությունների զարգացման աշխատանքներին, մշակված ուղեցուցային փաստաթղթերին։

Կատարողականի ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից դիտարկումների և առաջարկների ներկայացման փուլը։ Քննարկումների արդյունքներով հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։Նշվում է, որ նիստի ընթացքում յուրաքանչյուր գերատեսչություն անդրադարձել է նաև 2025 թվականի ընթացքում կատարման ենթակա գործողություններին, դրանց ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերին և իրականացման հնարավոր խոչընդոտներին։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդլայնված ձևաչափով քննարկման կազմակերպման և համատեղ աշխատանքների իրականացման պատրաստակամության համար, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հիմնական հարցերը, որոնք ի թիվս այլնի, առնչվում էին բոլոր գործընթացներում մասնակցայնության ապահովմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը ոլորտային խնդիրների հասցեագրման համատեքստում։Համակարգող խորհրդի նիստը կայացել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի աջակցությամբ։