Իսրայելը երկարաձգել է զինադադարը, սակայն արգելափակել դեպի Գազա հումանիտար օգնության մատակարարումը

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Իսրայելը որոշել է վեց շաբաթով երկարաձգել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ ժամանակավոր զինադադարը։ Միաժամանակ, սակայն, Իսրայելի իշխանություններն արգելափակել են Գազայի հատված մարդասիրական բոլոր օգնության հասանելիությունը՝ պահանջելով, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնի հրադադարը երկարաձգելու ամերիկյան ծրագրին. գրում է BBC-ին։

Հրադադարի առաջին փուլն ավարտվել է շաբաթ օրը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը մինչ այժմ հրաժարվել է ընդունել Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Վիտկովի առաջարկած հրադադարի ժամանակավոր երկարաձգումը։

Պատանդների գործարքի առաջին փուլի ավարտի և ՀԱՄԱՍ-ի՝ բանակցությունները շարունակելու Վիտկովի պլանը չընդունելու պատճառով Նեթանյահուն որոշել է, որ այսօր առավոտից Գազայի հատված ապրանքների և բեռների բոլոր մատակարարումները կդադարեցվեն:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հրադադարի համաձայնագրի շրջանակներում դեպի Գազա մատակարարումների արգելափակումն անվանել է «էժան շանտաժ» և կոչ է արել միջնորդներին միջամտել:

Պաղեստինյան խումբը պնդում է, որ համաձայնագրի երկրորդ փուլն ընթանա նախնական պայմանավորվածություններին համապատասխան, այն է՝ պատանդների և պաղեստինցի գերիների ազատ արձակմամբ և իսրայելական զորքերի դուրսբերմամբ Գազայից։

ՀԱՄԱՍ-ի խոսնակն ասել է. «Նեթանյահուի որոշումը՝ դադարեցնելու Գազայի հատվածին օգնության մատակարարումը, ևս մեկ անգամ ցույց է տալիս իսրայելական օկուպացիայի տգեղ դեմքը… Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի կառավարության վրա՝ դադարեցնելու մեր ժողովրդին սովամահ անելը»: