Հայ լրագրողները Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարից վերադարձել են արծաթե մեդալով

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 29-ին Վրաստանի  մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ տեղը՝ եզրափակիչում զիջելով Մոլդովայի հավաքականին։

Միջոցառմանը, որն անցկացվել է 2-րդ անգամ, այս տարի մասնակցել են  լրագրողական թիմեր Հայաստանից, Վրաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ադրբեջանից։ Թիմերը բաժանված էին երկու խմբի, ընդ որում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված էին տարբեր խմբերում։

Հայաստանի թիմը Վրաստան էր մեկնել փոքր կազմով, առաջատար խաղացողներից շատերը կորոնավիրուսի կամ վնասվածքի պատճառով չկարողացան մասնակցել մրցաշարին, եւ մեր լրագրողները հանդես եկան առանց փոխարինումների։ Խմբային փուլում մեր հավաքականը 1:1 հաշվով ավարտեց Օդեսայի թիմի դեմ խաղը, ապա 1:2 հաշվով պարտվեց Ղազախստանին։ Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 3:2 հաշվով հրաշքով կարողացավ հաղթել խմբի առաջատար Վրաստանի թիմին՝ հաղթանակը պոկելով խաղի վերջին վայրկյաններին։

Կիսաեզրափակիչում հայ լրագրողները մրցեցին մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Կիեւի թիմի հետ՝ համառ պայքարում պոկելով հաղթանակը՝ 4:3։ Իսկ ահա եզրափակիչում մեր տղաներին հաջողվեց մոլդովացիներին դիմադրել միայն առաջին խաղակեսում, երկրորդում զգացնել տվեց առանց փոխարինումների խաղը, ֆուտբոլիստների հոգնածությունը եւ մոլդովացիների ավելի կազմի երիտասարդ լինելը, հենց նրանք էլ հերթական անգամ նվաճեցին հաղթողի կոչումը։

Հայաստանի հավաքականի դարպասապահ Վահե Խաչատրյանը արժանացավ մրցաշարի լավագույն դարպասապահի տիտղոսին։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան էր։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը Toto Gaming բուքմեյքերական ընկերությունն էր։