ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից: Կողմերն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատակազմի կարիքներին, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման առաջնահերթություններին, քննարկել երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները եւ ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները: ՀՀ ԱԺ …

