Եթե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարի, մենք անմռունչ կկանգնենք այդ պատի տակ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.03.2026 | 10:24
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ամբողջությամբ հեռացնել Իրանի ղեկավարությանը և «լավ առաջնորդի» դերի համար թեկնածուներ ունի
06.03.2026 | 10:15
Fly One Armenia-ն Հնդկաստանից դեպի ՀՀ չվերթ է իրականացրել
06.03.2026 | 10:05
Իրանը կարող է հակազդել ԱՄՆ ցամաքային ներխուժմանը. Արաղչի
06.03.2026 | 09:54
Փաշինյանին վստահում է 18%-ը, Կարապետյանին` 6%-ը, Քոչարյանին 3%-ը. նոր հարցման տվյալներ
06.03.2026 | 09:54
Իսրայելը ծանր հարվածներ է հասցնում Թեհրանին, միաժամանակ, հայտարարում պատերազմի նոր փուլի մասին
06.03.2026 | 09:45
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
06.03.2026 | 09:33
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում․ «Opel»-ի վարորդը հոսպիտալացվել է
06.03.2026 | 00:13
Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել
05.03.2026 | 23:35
Բահրեյնի իշխանությունները հաստատել են, որ իրանական հրթիռը հարվածել է նավթավերամշակման գործարանին
05.03.2026 | 23:30
Իրանը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է դատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը
05.03.2026 | 23:19
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամները դատապարտվել են 10-ից 22 տարվա ազատազրկման
05.03.2026 | 23:07
Հորմուզի նեղուցի մոտ շուրջ 1000 նավ է կուտակվել. փորձագետ
05.03.2026 | 22:55
Թրամփը ցանկանում է մասնակցել Իրանի նոր առաջնորդի ընտրությանը․ Խամենեիի որդուն չի համարում ընդունելի թեկնածու. Axios
05.03.2026 | 22:40
Սաուդյան Արաբիան և Կատարը դատապարտել են իրանական ԱԹՍ-ներով Ադրբեջանի վրա հարձակումները
05.03.2026 | 22:25
Հրաձգության Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյին ելույթ ունենալով՝ նշել է. «Երբ քննարկում ենք ՏԻՄ ընտրությունները, մենք արձանագրում ենք, որ ամեն տեղ չէ, որ պիտի հաղթենք։ Սա նրանից չէ, որ մենք ամբիցիոզ չենք, բառիս լավ իմաստով, մեր քաղաքական հավակնությունների կամ մեր նպատակադրումների ու վճռականությունների նվազել է։

Ընդհակառակը, դա նրանից է, որ մեր քաղաքական վճռականության սկզբունքայնության նշաձողը ամեն անգամվա հետ ավելի ու ավելի բարձր է լինում, որովհետև նույնիսկ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվում է, այդ համայնքներում ՔՊ-ն հաղթում է, որովհետև ՔՊ-ն իշխանության է եկել համար մեկ կարգախոսով, որ ժողովուրդը որոշող է, և ժողովուրդն այսօր գիտի, որ որոշող է։

Մենք չենք քննում՝ ժողովուրդը արդար որոշեց, թե անարդար որոշեց։ Այս օր ՀՀ յուրաքանչյու քաղաքացի գիտի, որ իր ձայնը անձեռնմխելի է։ Հետևաբար՝ ՏԻՄ բոլոր ընտրություններում հաղթում է ՔՊ-ն, կառավարությունն է հաղթում, մեծամասնությունն է հաղթում, որովհետև այդ մեծամասնությունն է, որ ժողովրդի մանդատով ապահովել է այսօրվա վիճակը

Ով չգիտի, թե ինչ կարող էր լինել խորհրդարանական ընտրություններում մեր պարտության պարագայում․ մենք բոլորս դա գիտեինք։ Մարդիկ փողոցներում արդեն մեր ընտանիքների գնդակահարություններն էին բեմադրում, բայց մենք գնացել ենք այդ ճանապարհով, ասել ենք, որ եթե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարել, մենք անմռունչ կկանգնենք գնդակահարության պատի տակ…

Այսօր մեզ ասում են՝ Սյունիքը մաս-մաս հանձնում են, եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձման բանաձևը․ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։

100 երեխայից միայն 4-ն է հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզում․ սա է Սյունիքի մարզի հանձնելը, երբ Սյունիքում ՀՀ մինչև 100 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը բացարձակ առաջատար էր 2018 թվականի դրությամբ, այսինքն՝ մինչև 4, 5, 10, 15, 20 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը ՀՀ-ում եղել է բացարձակ առաջատար։ Այսօր կառավարությունում խոսում էինք այն մասին, որ Սյունիքի միայն մի համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսի մեջ ներգրավելու համար կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է անում։ Երևանն ու Գյումրին հանենք, Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ կառավարությունը մի համայնքում 9 մլրդ դրամի կրթական ծրագիր իրականացնի։

Մենք այդպես 9 մլրդ-ներով անցնելու ենք բոլոր համայքներով՝ իմանալով, որ, այո, անվտանգությունը այսօր մեր ամենախոցելի տեղն է։ Բայց այդ անվտանգության մարտահրավերը չի ծագում այն ժամանակ, երբ մենք բոլորս տեսնում ենք, անվտանգության մարտահրավերը ծագում է այն ժամանակ, երբ մենք դա դեռ չենք տեսնում։ Երբ երկրի կրտսեր դպրոցը ավարատած աշակերտների 35 տոկոսը կարդալ չգիտի 2019 թվականի դրությամբ։

Սա է անվտանգության մարտահրավերը կամ այդտեղից սերմանված անվտանգության մարտահրավերն է, որը ջարդվել է մեր գլխին։ Բայց մենք այս հարվածներից չենք փախնելու, մենք այս հարվածներն ընդունելու ենք, այս հարվածներին դիմակայելու ենք, մենք ընկնելու ենք, ելնելու ենք, նորից ենք ընկնելու, նորից ենք ելնելու։ Եվ մենք մեր սրբազան նավը ալեկոծվող ծովի կենտրոնից հասցնելու ենք մեր երազանքների նավահանգստին, և թող որևէ մեկը սրանում չկասկածի»։

Մանրամասները՝ տեսանյութում: