Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց սեփական հարկի տակ
Երևանի Հանրապետական մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։
Գրանցվեց 0:5 հաշիվը` հօգուտ հյուրերի: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին խաղակեսում նախ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Տրայկովսկին, այնուհետև Էնիս Բարդին կրկնապատկեց Հյուսիսային Մակեդոնիայի առավելությունը: Երկրորդ խաղակեսի ընթացքում Բարդին անվրեպ իրացրեց նաև 11-մետրանոց հարվածը՝ դառնալով իր հավաքականի 3-րդ գոլի հեղինակը։ Դրանից հետո մակեդոնացիները ևս 2 գոլ ուղարկեցին մեր դարպասը։ Այսպիսով՝ հաշիվը դարձավ 0։5։