Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը մանրամասն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների կենսական շահերի …

