Հայկական Շուշիում թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն է կառուցվելու

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Առաջարկում ենք թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն կառուցել Շուշիում՝ Ղարաբաղում, որը թյուրքական աշխարհի անբաժան մաս է հանդիսանում»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Թյուրքական մշակույթի ու ժառանգության միջազգային հիմնադրամի նախագահ Գյունայ Էֆենդիևան Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների 8-րդ նիստում ունեցած ելույթում, հաղորդում է ադրբեջանական Report-ը։

«Ադրբեջանի «մեծագույն հաղթանակն» ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է, քանի որ այն միավորել է ամբողջ Թյուրքական աշխարհը։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ հոգևոր աջակցությունն ամբողջ աշխարհի համար դարձավ իրական եղբայրության ու բարեկամության օրինակ»,- ասել է Էֆենդիևան։

Նա նշել է, որ Շուշիում թյուրքական աշխարհի մշակութային կենտրոնի կառուցման ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում։

«Այդ կենտրոնը կդառնա մեր պատմության, մշակույթի ու ժառանգության  միաձուլման վայր, կդառնա մեր համերաշխության խորհրդանիշերից մեկը, մեր հավերժական եղբայրության նոր ապացույցը»,- հայտարարել է նա։

Նշենք, որ սեպտեմբերին էլ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը Ուզբեկստանի Խիվա քաղաքում «Թյուրքական մշակույթ» միջազգային կազմակերպության (TurkSoy) նախարարների խորհրդի 38-րդ նիստում հայկական Շուշիի թեկնածությունն առաջադրել էր որպես 2023թ․ Թյուրքական աշխարհի մայրաքաղաք։

Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն շարունակում են ոչնչացնել Շուշիի հայկական պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը՝ ձգտելով ամեն կերպ քաղաքից վերացնել հայկական հետքերը։

Էմմա Չոբանյան