Բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին

Լուրեր

30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ցուցահանդեսում ներկայացված են բուհի դասախոսական կազմի, այդ թվում՝ ՀՀ ժողովրդական նկարիչներ Արամ Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Վարդանյանի, ինչպես նաև շրջանավարտների գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական, կիրառական արվեստի շուրջ 100 աշխատանքներ:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 75-ամյակի և հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացման կապակցությամբ:

«Մեր սիրելի Գեղարվեստի ակադեմիան արդեն 75-ամյա պատմություն ունի, և ես իմ խոնարհումն եմ բերում բուհի երախտավորներին, հիմնադիրներին, բոլոր տարիների դասախոսներին, ադմինիստրատիվ կազմին: Այսօր էլ բուհի դասախոսները մեծ սիրով և նվիրումով են կրթում ու դաստիարակում երիտասարդ սերնդին: Ամենաջերմ և գեղեցիկ հիշողություններս կապված են մեր բուհի և ուսումնառությանս տարիների հետ, ինչի համար խորին երախտագիտությունս եմ հայտնում»,- ասել է Սուրեն Սաֆարյանը և բոլորին շնորհավորել հոբելյանի առթիվ:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ակադեմիան 1945 թվականին հիմնադրվել է Արա Սարգսյանի և Մարտիրոս Սարյանի ջանքերով: Համավարակով ու պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հոբելյանական միջոցառումը տեղափոխվել է 2021 թվական:

«Բուհի պատմությունը կարելի է բաժանել 2 շրջանի՝ խորհրդային և անկախության: 1994 թվականից անցել է 27 տարի. այս ժամանակահատվածում ունեցել ենք աննախադեպ զարգացումներ. վերանորոգել ենք Ակադեմիայի շենքը, հիմնադրել ցուցասրահը, նոր մասնաճյուղ ստեղծել Երևանում, հիմնադրել մասնաճյուղեր Գյումրիում, Դիլիջանում, իրականացրել և զարգացրել ենք բազմաթիվ ծրագրեր, համագործակցել եվրոպական կառույցների հետ, մասնակցել ենք «ՏԵՄՊՈՒՍ» և «ԷՐԱԶՄՈՒՍ» 10 ծրագրերի, որոնցից երկուսը ղեկավարել է մեր ակադեմիան. կատարած փայլուն աշխատանքի համար եվրոպական կառույցների կողմից շնորհակալության ենք արժանացել: Նշեմ, որ նոր մասնագիտություններ են ավելացել, և աճել է ուսանողների թիվը»,- բուհի ձեռքբերումներն արձանագրել է ռեկտորը և շնորհավորել բոլորին Գեղարվեստի ակադեմիայի հոբելյանի ու դրան նվիրված ցուցահանդեսի բացման կապակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ, հոբելյանի կապակցությամբ շնորհավորելով Գեղարվեստի ակադեմիայի բոլոր դասախոսներին, շրջանավարտներին, ուսանողներին, արվեստասեր հանրությանը, ընդգծել է, որ ակադեմիան այն հաստատությունն է, որը, բացի կրթական լինելուց, հսկայական, հաստատուն և ամուր մշակութային շերտ է, և առանց Գեղարվեստի ակադեմիայի ամբողջական չէին լինի մեր հոգևոր նկարագիրը և մշակութային գունապնակը:

«Ինձ համար կերպարվեստն ազատության ոլորտ է, ինչպես ազատության ոլորտ է երաժշտությունը՝ թեմատիկ և սյուժետային կապանքներից ու կաշկանդումներից ազատվելու ունակ: Կարծում եմ, որ մարդու հոգևոր նկարագրի լիարժեքության և հոգեկան առողջության համար չափազանց կարևոր է որևէ կերպ՝ որպես սիրող կամ պրոֆեսիոնալ, առնչություն ունենալ այդ մեծ արվեստի հետ»,- նշել է նախարարի տեղակալը՝ կարևորելով կերպարվեստի, քանդակագործության, վիզուալ արվեստի դերն ու ազդեցությունը թատերական ոլորտի զարգացման գործում ևս:

Նշենք, որ Գեղարվեստի ակադեմիայի հոբելյանի կապակցությամբ բուհում բացվել է ուսանողների աշխատանքների ցուցահանդես: