Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին անընդունելի է․ Ղարիբաշվիլին պատասխանել է Զելենսկիին

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիի կալանավորման հետևանքով վրաց-ուկրաինական հարաբերություններում հերթական լարվածության ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

«Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն միջազգային նորմերին համապատասխան։ Ես խնդրել եմ թույլ տալ Սաակաշվիլիի մորը, հարազատներին և ուկրաինացի բժիշկներին այցելել նրան»,- գրել է Զելենսկին Twitter-ում։

Զուգահեռաբար, զրույցի հետ կապված հայտարարություն է տարածվել Վրաստանի վարչապետի աշխատակազմը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում Վլադիմիր Զելենսկին հարցրել է Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։

«Իրակլի Ղարիբաշվիլին նրան ասել է, որ Սաակաշվիլին, ինչպես և մյուս բանտարկյալները, գտնվում է ուղղիչ հիմնարկում, առաջին օրից հսկողության տակ է և շուրջօրյա ստանում է համապատասխան բուժօգնություն։ Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիին թույլատրվում է այցելել ինչպես փաստաբաններին, այնպես էլ ընտանիքի անդամներին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին, իսկ բանտ տեղափոխելու օրից հարյուրից ավելի մարդ է այցելել նրան»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Վլադիմիր Զելենսկին բարձրացրել է Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցը։ Ղարիբաշվիլին ասել  է, որ «բանտարկյալ Միխայիլ Սաակաշվիլին դիմադրություն է ցույց տվել՝ վիրավորելով քրեակատարողական ծառայության աշխատակիցներին»։

Ղարիբաշվիլին Միխայիլ Սաակաշվիլիի գործողություններն անվանել է սադրիչ, ապակառուցողական և երկրի կայունությանը սպառնացող՝ ընդգծելով, որ Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին անընդունելի է։

«Վլադիմիր Զելենսկին պահանջել է դիտարկել հնարավորությունը և թույլ տալ ուկրաինացի բժիշկներին ստուգել Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ինչին ի պատասխան՝ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ բանտարկյալ Սաակաշվիլիի առողջության մասին հոգում են Վրաստանի պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող բժիշկները»,- ասված է վրացական կողմի հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան