ԱՄՆ-ը նախազգուշացրել է ԵՄ-ին, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա․ Bloomberg

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը կիսվել է իր եվրոպացի դաշնակիցների հետ մտահոգություններով առ այն, որ Ռուսաստանը կարող է դիտարկել Ուկրաինա ներխուժելու հնարավորությունը միգրանտների հետ կապված ճգնաժամի և էներգակիրների մատակարարման շուրջ Մոսկվայի և ԵՄ-ի միջև աճող լարվածության ֆոնին, գրում է Bloomberg-ը:

Ինչպես գործակալությանը հայտնել են միանգամից մի քանի իրազեկ աղբյուրներ, այս մտավախությունները հիմնված են ինչ-որ տեղեկությունների վրա, որոնք ԱՄՆ-ը դեռևս չի կիսվել եվրոպական երկրների կառավարությունների հետ։ Այս տեղեկությունը հաստատվում է ապացույցներով, որոնք արդեն հրապարակվել են, գրում է Bloomberg-ը։
Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Ռուսաստանը պնդում է, որ իր տարածքում զորքերի տեղակայումն իր ներքին գործն է, և հերքում է ագրեսիվ մտադրությունները՝ միաժամանակ մեղադրելով ԱՄՆ-ին սադրիչ գործողությունների մեջ Սև ծովում իր սահմանների մոտ, ուր այս շաբաթ մուտք է գործել ամերիկյան ռազմանավերի խումբ։

Նմանատիպ լարվածություն էր գրանցվել նաև այս գարնանը, երբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մեղադրեցին Ռուսաստանին Ուկրաինայի սահմանի մոտ ռազմական ուժերի, տանկերի և մարտական ինքնաթիռների զգալի կուտակման մեջ: Այս լարվածությունը թուլացավ միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարեց Վլադիմիր Պուտինին և առաջարկեց համատեղ հանդիպում անցկացնել, որը տեղի է ունեցավ հունիսին, հիշեցնում է գործակալությունը։

The Washington Post-ն առաջինն էր, որը հայտնել էր Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական ուժերի նոր կուտակման մասին: Ռազմական վերլուծաբանները, որոնց հետ նա հարցազրույց է վերցրել, պնդում են, որ Ռուսաստանը սկսել է զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին սեպտեմբերի կեսերից:

Ռուս-բելառուսական «Զապադ-2021» համատեղ զորավարժությունների ավարտից հետո զինվորականները չեն վերադարձվել իրենց սովորական տեղակայման վայրեր, այլ սկսել են տեղափոխվել ռուս-ուկրաինական սահման։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ այժմ սահմանի մոտ մոտ 90 հազար ռուս զինվորական կա։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Մոսկվայի մտադրությունները ուկրաինական սահմանի մոտ զորքերի վերջին տեղաշարժի հետ կապված մնում են անհասկանալի, սակայն Ուկրաինայի դեմ նոր ագրեսիա սանձազերծելը լուրջ սխալ կլինի Ռուսաստանի համար։

Տաթև Ֆռանգյան