Հայաստանն ու Լիտվան բարեկամական հարաբերություններ ունեն և, կարծում եմ, ՀՀ վարչապետի հետ շատ բան կարող ենք անել, որպեսզի մեր հարաբերություններն ավելի սերտանան։ Այս մասին ասաց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն՝ ամփոփելով Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվա։ Նա հիշեցրեց, որ այս տարի տոնում են Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Շիմոնիտեն նշեց, որ շուտով երկու երկրների մայրաքաղաքները կկապակցվեն …

