Զոհված Մերուժան Հարությունյանը երկու անչափահաս երեխա ունի․ երկու եղբայր միասին են կռվել

Լուրեր

16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
Բոլորը

Նոյեմբերի 16-ին մարտական գործողությունների ընթացքում զոհված 30-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Հարությունյանը Գյումրիից էր, 44-օրյա պատերազմի մասնակից։ Պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում է եղել, վիրավորվել, բայց շարունակել կռվել։ Հորաքրոջ տղան՝ Խաչիկ Մարտիրոսյանը, Factor.am-ին պատմեց, որ Մերուժանի եղբայրը ևս պայմանագրային զինծառայող է։ Միասին էին ծառայում, երեկ նույնպես միասին են կռվել։ «Այդ պահին Մերուժանի կողքին է եղել։ Սյունիքում են եղել՝ Սև Լճի տարածքում»,- նշեց Մերուժանի հորաքրոջ տղան։

Մերուժանը պայմանագրային զինծառայող էր արդեն 4 տարի։ Հորաքրոջ տղայի խոսքով՝ սիրում էր զինվորականի գործը, իրենց գերդաստանում շատերն են այդ գործին նվիրված։

Մերուժանն ընտանիքի հետ Երևանում էր բնակվում։ Երկու անչափահաս երեխա ունի՝ 12 տարեկան աղջիկ ու 2 տարեկան տղա։

«Շատ հայրենասեր էր Մերուժանը դրա համար էլ կյանքը տվեց հանուն հայրենիքի»,- ընդգծեց Խաչիկը։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը հայտնել է երեկվա ռազմական գործողությունների հետևանքով միայն մեկ զոհի ու 13 գերեվարված զինծառայողի մասին։ Գործողությունների ընթացքում կորել է կապը 24 զինվորի հետ․ նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Արփի Հակոբյան