Ադրբեջանը և Թուրքիան հոկտեմբերի 5-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: «Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունների հերթական փուլը։ Զորավարժությունների նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև համագործակցության և փոխգործակցության զարգացումն է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս հանդես չի եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել …

