Կանադայում վերջին 100 տարվա ընթացքում վատթարագույն տարերային աղետն է գրանցվել

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղացած տեղատարափ անձրևի պատճառով խափանվել է ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունը։ Պաշտոնյաները տարերային աղետն անվանել «վերջին 100 տարվա ընթացքում վատթարագույնը», գրում է BBC News-ը։

Անցած օրվա ընթացքում ջրհեղեղներն ու սողանքները փակել են Բրիտանական Կոլումբիայի ափերի ու ներքին տարածքների միջև ընկած ճանապարհների մեծ մասը: Վատ եղանակի պատճառով հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։

Մայրուղու վրա գրանցված սողանքի հետևանքով մի կին է մահացել. ոստիկանությունը չգիտի, թե քանի մեքենա կարող է վնասված լինել ճանապարհներին հեղեղումների ու սողանքների պատճառով, և չեն բացառում, որ աղետի հետևանքով կարող են լինել նաև այլ տուժածներ։ Փրկարարների տվյալներով՝ առնվազն երկու մարդ անհետ կորել է։

Կանադայի ամենամեծ նավահանգիստը՝ Վանկուվերը, դադարեցրել է գործունեությունը:

Մերիթ քաղաքում տարհանում են բոլոր յոթ հազար քաղաքացիներին։ Այստեղ փլուզվել է կամուրջը, վնասվել է կոյուղին։ Փրինսթոն քաղաքում ամբարտակ է պայթել. բնակավայրը մասամբ հեղեղված է։ Սողանքի պատճառով արգելափակված Աղասիզ քաղաքի բոլոր 300 բնակիչներին ուղղաթիռներով տարհանել են։

Բրիտանական Կոլումբիայի որոշ հատվածներում տեղումները հասել են մինչև 252 միլիմետրի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան