ԱԷԿ-ի կյանքը կերկարի մինչև 2036 թ. ավարտվում են 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Բոլորը

Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարեցվի ատոմային էներգիայի արտադրությունը, այս ուղղությամբ քայլեր արվել են ու շարունակում են արվել, ասում է ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, որը Մեծամորի ատոմակայան էր եկել՝ շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով կատարված աշխատանքներին ծանոթանալու։

Արդիականացման ծրագիրը երկու փուլով է իրականացվել։ Նախ՝ սարքավորումների, կայանի, շենք-շինությունների նախնական գնահատում է արվել, որից հետո իրականացվել են նորոգման ու արդիականացման աշխատանքները։ Արդյունքում, էներգաբլոկի հզորությունն աճել է 15%-ով՝ միջուկային վառելիքի նույն սպառման դեպքում։ Ձեռնարկված ամենակարևոր միջոցառումներից էր ռեակտորի թրծումը, որն օգնեց վերականգնել մետաղի հատկությունները 85%-ով։

Հայկական ատոմակայանը երկու էներգաբլոկ ունի, որոնց շահագործման նախագծային ժամկետը 30 տարի էր։ Դրանցից առաջինը 13 տարի շահագործվեց և շահագործումից դուրս եկավ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Այժմ երկարատև կանգի ռեժիմում է: Հիմա գործող երկրորդ էներգաբլոկը շահագործման եզակի փորձ ունի։ Այն 6,5 տարի կանգից հետո վերագործարկվեց 1995 թվականին։ 2016-ին, երբ արդեն լրանում էր երկրորդ էներգաբլոկի շահագործման 30 տարին, ռուսական կողմից ներգրավված վարկային և դրամաշնորհային միջոցներով մեկնարկեց արդիականացման ծրագիրը։ Այն նախատեսում էր 2-րդ էներգաբլոկի աշխատանքը երկարացնել մինչև 2026 թվականը, բայց լրացուցիչ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2-րդ էներգաբլոկի տեխնիկական աշխատանքները թույլ են տալիս դրա շահագործումը երկարացնել ոչ թե 10, այլ 20 տարով՝ մինչև 2036 թվականը։

2020 թվականին Հայաստանը հրաժարվել էր ատոմակայանի վերազինման ռուսական վարկից և կիսատ մնացած աշխատանքները շարունակել սեփական միջոցների հաշվին։ Կառավարությունը հատկացրել է բյուջետային վարկ՝ մոտ 130 մլն դոլարի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան