Զինվորների կյանքն է ՀԱՊԿ-ում մնալու գինը․ ռուս-թուրքական այս թակարդից ՀՀ-ն պիտի դուրս գա․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ

-Դուք իշխանություններին քննադատում եք, որ պրոռուսական քաղաքականության արդյունքում է այս սարսափը գալիս մեր գլխին, և չենք ստանում կոնկրետ աջակցություն Ադրբեջանի դեմ, բայց Փաշինյանը հաստատել է Ջո Բայդենի Ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցության հրավերը: Եվ այդտեղ էլ ուրիշ բան են քննադատում՝ դու Ռուսաստանից ռազմական աջակցություն ես ակնկալում և գնում ես Ջո Բայդենի համաժողովին տեսակոնֆերանսով ելույթ ունենալու։ Լավ, գուցե սա մեր սուվերեն ընտրությունն է, դա ճիշտ է՝ օբյեկտիվ է, բայց ինչպե՞ս ես մեկից ռազմական աջակցություն ակնկալում և մյուսի համաժողովին մասնակցում։ Այս քննադատությունը ամենաշատն է, որ այս օրերին հնչում է:  

–Ես չեմ մեղադրում Փաշինյանին ոչ մի բանի մեջ, ես ասում եմ, որ այս պայմաններում ընդդիմությունը պարտավոր է պետականությունը պաշտպանել, ընդհուպ մինչև պատերազմ գնալու պատրաստակամություն հայտնել: Ինչ վերաբերում է Բայդենի հրավերին, դա իրականում ամենակարևորն է, որովհետև Բայդենը գծեց նոր աշխարհաքաղաքական քարտեզ, և Հայաստանի տեղը այդ քարտեզում Արևմուտքի կողքին է։ Նա այնտեղ հրավիրում է Ուկրանիային, Վրաստանին և Հայաստանին, և չի հրավիրում Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին: Ահա այն թեզը, որ տարիներ շարունակ պնդում եմ, որ մեր տեղն այնտեղ է, աշխարհը մեզ այնտեղ է տեսնում ու սպասում:

-Իսկ ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից աջակցություն խնդրում, պարո՛ն Խզմալյան։

-Հենց դա է խնդիրը։ Ես նրանց տեղը լինեի՝ չէի խնդրի։ Նա, ըստ երևույթին, անում է այն քայլերը, որ, իր պատկերացմամբ, լավագույնս պաշտպանում են Հայաստանը հիմա։ Ես համարում եմ, որ դա այդպես չէ, բայց այս պահին ես չեմ քննարկում, ես միայն ասում եմ, որ ամեն օրվա համար, որ մնում ենք ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, մեր զինվորների կյանքով ենք վճարում։ Դա է գինը, ցավոք։ Ես աղոթում եմ, աղաչում եմ, որ այդ օրը գա ժամ առաջ, որ մենք պաշտոնապես հայտարարենք, որ դուրս ենք գալիս այդ ռուս-թուրքական տանդեմից՝ թակարդից, այդ օրը կսկսվի Հայաստանի նոր պատմությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան