Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը: Դատարանի դահլիճում է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն ունի վկայի կարգավիճակ: Արսեն Թորոսյանը ցուցմունք տվեց: Նա ընդգծեց, որ Դավիթ Սանասարյանը պետք է որ շահադիտական նպատակներ չունենար: Հիշեցնենք՝ ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Սանասարյանը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, նպաստելով իր …

