Թուրքիայում հազարավոր բանվորներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

Թուրքիայի առաջադեմ արհմիությունների կոնֆեդերացիայի (DİSK) կոչով հազարավոր բանվորներ դուրս են եկել երկրի երրորդ ամենամեծ քաղաքի՝ Իզմիրի փողոցներ՝ բողոքելով աշխատողների սոցիալական վիճակի վատթարացման դեմ։ Այս մասին հայտնում է թուրքական ընդդիմադիր Bianet գործակալությունը։

Նշվում է, որ ցուցարարները եղել են պաստառներով, որոնց վրա, մասնավորապես, գրված էր՝ «Չենք կարողանում ծայրը ծայրին հասցնել», «Կառավարություն, հրաժարակա՛ն տվեք» և այլն։

«Քոնաք Ջումհուրիեթ» հրապարակում հավաքված բանվորները վանկարկել են՝ «Աշխատանք, հաց, ազատություն», «Բյուջեն աշխատավորի համար է, ոչ թե պալատի», «Աշխատավորների միասնությունը կհաղթի մայրաքաղաքին», «Կառավարություն բավական է գները բարձրացնել», «Կառավարություն, հրաժարական տվեք», «Մենք ուզում ենք մարդասիրական աշխատավարձ»։

Աշխատավորների բողոքի ցույցերը տեղի են ունեցել Անկարայում 2022 թվականի բյուջեի շուրջ շարունակվող բանակցությունների ֆոնին և արհմիությունների ու իշխանությունների հետ հաջորդ տարվա նվազագույն աշխատավարձի վերաբերյալ բանակցություններից առաջ:

Տաթև Ֆռանգյան