Էրդողանի՝ Թուրքիան քաոսի մեջ ներքաշվելու հայտարարությունը ցույց է տալիս, որ նա կարող է պարտվել ընտրություններում․ թուրք քաղաքագետներ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Մի շարք թուրք քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ մեկնաբանել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունն այն մասին, որ եթե հաջորդ ընտրություններում հաղթի ընդդիմությունը, ապա Թուրքիան ներքաշվելու է քաոսի մեջ։

«Նրանք իրենց հետ տանում են, այսպես կոչված, ազգայնական կուսակցությունը և կուսակցություն, որը վերահսկվում է անջատողական կազմակերպության կողմից»,-ասել էր Էրդողանը իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում՝  նկատի ունենալով «Լավ» կուսակցությունը, որը CHP-ի դաշնակիցն է, և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որին նա մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ։

«Նրանք, ովքեր առաջնորդում են CHP-ին, խաղ են խաղում, որը թվում է՝ շահավետ է նրանց, սակայն վնասակար է մեր պետության համար։ Եթե նրանք հաղթեն, Թուրքիան կներքաշվի քաոսի մեջ՝ անորոշ ավարտով։ Դա մենք չենք ասում, պատմությունն է ցույց տալիս»,- հայտարարել էր Էրդողանը։

Էրդողանի հայտարարությունները Bianet-ի համար մեկնաբանել է, մասնավորապես, «Արդարություն ու զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ Ֆաթմա Բոստան-Ունսալը։

Նա նշել է, որ նախկինում ևս Էրդողանը նման հայտարարություններ արել է և ինչ-որ չափով փորձում է հակազդել Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քըլըչդաչօղլուի «վերամիավորման քայլերին»։

«Քանի որ Էրդողանի բազան այլևս իրեն չի համարում անփոխարինելի, Էրդողանը փորձում է ուղղորդել ու մնալ իշխանության այդ ճանապարհով։ Կուսակցության հիմքը լքում է նրան։ Թուրքիայում տոկոսադրույքներն ամենաբարձրն են աշխարհում, արտարժույթի փոխարժեքները շատ բարձր են, էլ հարկ չկա խոսելու գնաճի ու գործազրկության մասին։ Ըմբռնումը, որ «միայն մենք կարող ենք կառավարել, մենք միակ իրավասու ենք, մենք ենք, որ կարող ենք փրկել երկիրը», այլևս չի աշխատում։ Ընդհակառակը, ցույց է տալիս, թե որքան է թուլացել Էրդողանը»,- ասել է Բոստան-Ունսալը։

Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ֆուաթ Քեյմանն էլ լրատվամիջոցին ասել է, որ առաջին անգամ Էրդողանը լրջորեն համարում է, որ ԱԶԿ-ի հիմնադրումից ի վեր ընդդիմությունն առաջին անգամ կարող է հաղթել, և բոլոր նման հայտարարությունները ցույց են տալիս, որ նա հնարավոր է համարում, որ ընդդիմությունը կարող է հաղթել ընտրություններում։

«Մյուս կողմից, իհարկե, հնարավոր չէ համաձայնել Էրդողանի հայտարարությունների հետ, որովհետև եթե Թուրքիայում ժողովրդավարություն լինի, ընդդիմությունը կարող է և իրավունք ունի իշխանության գալու և կառավարելու Թուրքիան, ինչպես ԱԶԿ-ն։ Ոչ մի ժողովրդավարական երկրում չեն կարող լինել՝ կլինի քաոս ու նմանատիպ արտահայտություններ, քանի դեռ ընտրությունները չեն կայացել։ Դա դեմ  է քաղաքագիտությանն ու քաղաքական նորմերին»,- ասել է Քեյմանը՝ միաժամանակ նշելով, որ Էրդողանի այս հայտարարությունը կարևոր է՝ հասկանալու համար, որ նա տեսնում է նաև ընտրություններում պարտվելու հավանականությունը։

Քաղաքագետ պրոֆեսոր Թանջու Թոսունն էլ ասել է, որ դա դիսկուրս է, որը պոպուլիստական աջերն օգտագործում են Թուրքիայում 80-ականներից ի վեր, հատկապես՝ իրենց լուծարվող բազաները միասին պահելու համար:

«Էրդողանը ռազմավարական լեզու է օգտագործում՝ համախմբելու իր ընտրողներին և պահելու նրանց, որոնք կարող են լքել ԱԶԿ-ն՝ բացասական դիսկուրսով դիմելով ընտրողներին։ Արդյո՞ք ընտրողները կարձագանքեն այս ռազմավարությանը։ Ես այդպես չեմ կարծում»,- ասել է քաղաքագետը։

Էմմա Չոբանյան