Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ին, 18-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում, 20-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 17-ին, 18-ի գիշերը և 20-21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ …

