Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշանի մահվանից հետո, ատենապետ է ընտրվել քահանա Զավեն Պճաքչյանը. գրում է ermenihaber-ը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։ Հաղորդագրությունում նշվել է, որ Կրոնական ժողովի նիստը, որի ընթացքում կատարվել է ընտրությունը, կայացել է սույն թվականի նոյեմբերի 29-ին։

