ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հավաստիացմամբ՝ Հայաստանի բոլոր բժշկական կենտրոնները պատշաճ վերահսկվում են, որպեսզի հնարավոր չլինի պատվաստման կեղծ սերտիֆիկատներ ստանալ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ`այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Ուսումնասիրությունները միայն մեկ բժշկական կենտրոնում չեն իրականացվում, այլ ամբողջ հանրապետությունում: Բոլոր բժշկական կենտրոններում էլ վերահսկողություն է սահմանվել: Իրավապահները խիստ հսկողության տակ են պահում այդ գործընթացը: …

