Զենք-զինամթերքը, զինտեխնիկան թեթևացրել են, պոստերից դուրս գալն էլ ընթացքի մեջ է. Սիսիանի ղեկավարը` Իշխանասարից ադրբեջանական զինուժի հեռանալու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իշխանասարի տարածքից ադրբեջանական զինուժն ամբողջությամբ հետ չի քաշվել, սակայն գործընթաց կա․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը՝ անդրադառնալով Իշխանասար բնակավայրի տարածքից ադրբեջանական զինուժի հետ քաշման տեղեկություններին։ «Զենք֊զինամթերքը, զինտեխնիկան թեթևացրել են, պոստերից դուրս գալն էլ ընթացքի մեջ է։ Այս պահին սա է իմ տեղեկությունները։ Երեկվանից են թեթևացել»,-ասաց նա։

Ադրբեջանական զորքերի՝ Իշխանասարի հատվածից հետ քաշվելու մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում հայտնել էր Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունները ոչ հաստատել են, ոչ հերքել են։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից միայն հորդորել են սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա։ Նշենք, որ քիչ առաջ ԱԺ֊ում Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հրաժարվել էր այս թեմայի վերաբերյալ որևէ հարցի պատասխանել։

Նարեկ Կիրակոսյան