Իշխանասարից ադրբեջանական զորքերի դուրս գալու տեղեկությունն Անդրանիկ Քոչարյանը ևս չի հերքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իշխանասարից ադրբեջանական զորքերի դուրս գալու մասին տեղեկություններին, նշեց, որ ճիշտ կլիներ այդ մասին հարցերն ուղղել ՊՆ փոխնախարարին:

«Թույլ տվեք միաժամանակ ես էլ խուսափեմ այդ հարցին պատասխանել, որովհետև կան բաներ, որ արժի մեկ-մեկ խուսափել»։

Հարցին, թե ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում են ադրբեջանցիները դուրս եկել Իշխանասարից, Քոչարյանը պատասխանեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան՝ շուտ թե ուշ. «Ինչքան շուտ, այդքան լավ»,- ասաց Քոչարյանը, հավելելով, որ հիմա հանձնաժողովներ են աշխատում և մնում է մեր շահերը ճիշտ ընկալեն և սպասարկեն մեր երկրի շահերը։

Քոչարյանը նշեց, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը տվել է դրական ընկալում և չի կարող ասել՝ դրական ընկալումը հակառակորդը ինչպես է իրականություն դարձնում և ինչ տեմպերով։

Անդրադառնալով դիտարկմանը, որ համայնքապետերն արդեն հաստատել են տեղեկությունը Իշխանասարից  ադրբեջանական զինված ուժերի հետ են քաշվելու մասին, Քոչարյանը նշեց. «Իշխանասարի մասին տեղեկություն կա, բայց եկեք չխոսենք այդ մասին, թողեք մեր զինվորականությունը կառավարի ստեղծված իրավիճակը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել»:

Մանրամասները՝ տեսանյութում: