Այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարող եք ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ «Earlyone» բջջային հավելվածի օգնությամբ. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից: Հավելվածը ներդրվել է Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և «Earlyone»-ի համագործակցության արդյունքում: «Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է. .ընտրել «Առողջություն» բաժինը, .այնուհետև` «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ», .Վայր՝ Հյուսիսային …

